ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում այսօր՝ մարտի 13-ին, անցկացվել է Երեւանում բացված «Հալալ» գրասենյակի հետ համատեղ կազմակերպված իրազեկման առաջին սեմինարը «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի վերաբերյալ` տնտեսվարողների համար:
Միջոցառմանը մասնակցել են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին, տնտեսվարողներ` արտադրության, սննդի, զբոսաշրջության, սպասարկման եւ ծառայությունների ոլորտից:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում նշեց, որ տեղական արտադրանքը եւ ծառայություններն այլ երկրներ, մասնավորապես, իսլամական պետություններ մուտք գործելուն օժանդակելուն ուղղված միջոցառումներից մեկնէր Երեւանում «Հալալ» գրասենյակի հիմնումը: Նա նաեւ ավելացրեց, որ գրասենյակի միջոցով տնտեսվարող սուբյեկտները կարող են ստանալ խորհրդատվություն, բացի դրանից գրասենյակը նաեւկազմակերպություններին տրամադրելու է «հալալ» սերտիֆիկատ:
«Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, նշեց, որ ընդամենը 3 օր առաջ Երեւանում բացվել է իրենց գրասենյակը եւ արդեն իսկ իրենց դիմել են «Հալալ» սերտիֆիկատ ստանալու համար:Նախարարության հետ համատեղ կազմակերպված այս իրազեկման սեմինարներիհիմնական նպատակն է տնտեսավարող սուբյեկտներին տեղեկատվություն ներկայացնել հալալի մասին, քանի որ իսլամական շուկաներ մուտք գործելու համար կան արտադրանքի նկատմամբ գործող ստանդարտներ:
Աբդուլ Հուսեին Ֆախարին ներկայացրեց «Հալալ» ապրանքանիշի տնտեսական դերը» շնորհանդես` մանրամասնելով, թե ինչ է հալալը, արտադրանքի նկատմամբ ինչպիսի ստանտարտներ են գործում` իսլամական շուկա մուտք գործելու համար:
Շնորհանդեսից հետո Աբդուլ Հուսեին Ֆախարին պատասխանեց տնտեսվարողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին, թե ինչ պետք է անի ատադրողը, որպեսզի համապատասխանի հալալի ստանդարտներին ու չափանիշներին եւ ինչ պետք է անի սպասարկողը, որպեսզի կարողանա իրացնել կամ արտահանել հալալ մակնշմամբ արտադրանքը:
«Արարատ» սննդի կոմիբինատի ներկայացուցիչ Աննա Ղազարյանը նշեց, որ սա լավ հնարավորություն է իրենց արտադրանքը նաեւ մահմեդական երկրներ արտահանելու համար, իսկ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի ամբողջական պատկերացում «Հալալ» չափանիշների մասին:



























