Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER)` այսօր` նոյեմբերի 11-ին Ստամբուլում կայացած  տարեկան համաժողովում, որին մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, որոշում է ընդունվել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին: Հայաստանն ասամբլեայում կներկայացնեն ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է  33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն եւ համագործակցության, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում եվրոպական երկրների ռեգիոնների միջեւ: Կազմակերպությունը սերտորեն գործակցում է Եվրախորհրդի եւ Եվրամիության կառույցների հետ: