Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 72-րդ տարելիցի օրը նշվել է նաեւ հունական պետական NET հեռուստաընկերության «Պատմության մեջ այս օրը» հաղորդաշարի ժամանակ։
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ առաջին անգամ հունական պետական NET հեռուստաընկերության «Պատմության մեջ այս օրը» հաղորդաշարի ժամանակ հիշատակվել է թուրք ազգի առաջնորդ Աթաթուրքի մահվան 72-րդ տարելիցը եւ ներկայացվել նրա կյանքի մասին պատմող տեսանյութեր։
Հայտնի է, որ մինչ այժ որեւէ հունական պետական հեռուստաընկերություն չի անդրադարձել Աթաթուրքի մահվանը։




























