Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:
Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Մանուչեհր Մոթաքիին՝ Իրանի խորհրդարանի կողմից արտգործնախարարի պաշտոնում վերահաստատվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ ցանկությունը՝ շարունակել ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ:




























