Intel կորպորացիան հայտարարել է իսրայելական Mobileye-ն գնելու մասին, որը մասնագիտանում է անվարորդ ավտոմեքենաների համար օպտիկական համակարգերի ստեղծման գործում:
Ըստ Meduza-ի՝ ամերիկացիները գնում են Mobileye-ի բոլոր բաժնետոմսերը, գործարքի արժեքը շուրջ 15 մլրդ դոլար է:
Անվարորդ ավտոմեքենաների համար սարքավորումների ստեղծման միավորված լաբորատորիան տեղակայված կլինի Իսրայելում: Ակնկալվում է, որ գործարքն ավարտին կհասցնեն 9 ամսվա ընթացքում:
Mobileye-ն տեսախցիկներ է արտադրում, որոնք վարորդին օգնում են առանց լրացուցիչ սարքերի՝ ուլտրաձայնային ցուցիչների կամ ռադարների օգնության հետեւել ճանապարհին տիրող իրավիճակին: Իսրայելական արտադրության սարքերը տեղադրված են BMW-ի, GM-ի եւ Volvo-ի մեքենաներում:




























