Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները լեգիտիմության առումով որեւէ կասկած չեն հարուցում, համապատասխանում են ներքին եւ միջազգային չափորոշիչներին: Նոյեմբերի 11-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Սազոնովը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Դիվանագետը նաեւ ուշադրություն է դարձրել նրա վրա, որ «մի շարք արտասահմանյան դիտորդների գնահատականներ հակադրվում են ԱՊՀ դիտորդների հայացքների հետ, մասնավորապես ժողովրդավարության առաջընթացի պակասի վերաբերյալ»,- նկատել է Սազոնովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Քրոուլին հայտարարել էր, որ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին:
Բաքվում այս հայտարարությունը «զարմանքով եւ զայրույթով էին» ընդունել:





























