Համացանում տեսանյութ է հայտնվել, որի հեղինակը փորձել է ներկայացնել, թե ինչ տեսք կունենա iPhone 8-ը՝ հիմնվելով սմարթֆոնի մասին մամուլում հրապարակված լուրերի վրա: Այս մասին գրում է «РГ»-ն:

Ինտերֆեյսերի Vianney le Masne դիզայների մտահղացմամբ՝ Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնն առանց շրջանակի կլինի. սարքավորման ամբողջ ստորին հատվածը, որտեղ գտնվում է Home կոճակը, կզբաղեցնի կլորացված եզրերով էկրանը (մատնահետքի սքաները, ամենայն հավանականությամբ, ներկառուցված կլինի հենց էկրանում):

Դիզայների կարծիքով՝ էկրանի վերին հատվածը նման կլինի այժմյան iPhone-ներին: