Թուրք պաշտոնատար անձինք պետք է իրենց ավելի քաղաքավարի պահեն Իրանի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ Նա նշել է, որ Իրանի քաղաքացիներին ուղղված նախազգուշացումը՝ խուսափել Թուրքիա ուղեւորություններից,  հյուսիս-արեւմտյան հարեւանի նկատմամբ «աննորմալ հարաբերությունների» դրսեւորում չէ, հայտնում է Tasnim–ը։

Լարիջանին նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացում է արել անվտանգության նկատառումներով՝ իրանցիներին պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ «Թուրքիան մեր բարեկամն է», բայցեւայնպես Թեհրանում ակնկալում են, որ Թուրքիայի կառավարությունը քաղաքավարություն կդրսեւորի իր հայտարարություններում ու դիրքորոշումներում։ Նա նշել է, որ թուրք պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին որոշ հայտարարություններ չեն համապատասխանել բարիդրացիության ստանդարտներին, սակայն Թեհրանը զսպվածություն է դրսեւորել։