Նոյեմբերի 12-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։ Վարչապետը կհանդիպի նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխային։ Նախատեսվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների եւ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ։