Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ մեկնաբանություն կատարելիս ասել է, որ մտադիր չէ ճանաչել Կոսովոյի եւ նրա նման առանձնացած պետությունների անկախությունը:

«Կոսովոյի անկախության ճանաչումը չի կարող նախադեպ լինել այլ էթնիկ հակամարտությունների լուծման համար»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկիի հետ հանդիպման ժամանակ:

«Ուկրաինան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը: Մենք վստահ ենք, որ այս խնդրի լուծումը չի կարող նախադեպ լինել այլ էթնիկ հակամարտությունների լուծման համար»,-նշել է Յանուկովիչը:

Նշենք, որ մինչ օրս բուռն քննարկումներ են ընթանում, թե հնարավո՞ր է կիրառել «Կոսովոյի նախադեպը»  նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: