Նոյեմբերի 10-ից Եվրոպայում սկսել է էժանանալ ցորենը։ Մինչ այդ էժանացում էր տեղի ունեցել Չիկագոյի բորսայում։ Գների նվազմանը նպաստել է եգիպտական տենդերի արդյունքները, երբ նախատեսված 235 հազար տոննայի փոխարեն Եգիպտոսը Ֆրանսիայից գնեց ընդամենը 60 հազար տոննա։
Մյուս կողմից՝ Արգենտինան եւ Ավստրալիան ավելացրել են ցորենի մատակարարումները։ FranceAgrimer գործակալության հաշվարկներով՝ Ավստրալիան այս տարի կարտահանի 16 մլն տոննա ցորեն, նախորդ տարվա 14,8 մլն տոննայի համեմատ։ Իսկ Արգենտինան կկրկնապատկի արտահանման ծավալները եւ կհասցնի 7,5 մլն տոննայի։
Երեկվա դրությամբ Լոնդոնի բորսայում ֆուրաժային ցորենն արժեր 270 դոլար տոննայի դիմաց։ Իսկ Փարիզի MATIF բորսայում ցորենն արժեր 311 դոլար/1 տոննա։




























