Facebook ընկերությունը մշակողներին արգելել է օգտագործել սոցայքում պահպանվող օգտատերերի մասին տեղեկությունը՝ լրտեսության նպատակներով։ Ընկերությունում հայտարարել են, որ նման կերպ հստակեցնում են իրենց արդեն գոյություն ունեցող քաղաքականությունը, հաղորդում է  BBC–ն։

«Մշակողները չեն կարող օգտագործել հավաքած տեղեկությունը՝ լրտեսելու համար գործիքներ ստեղծելու նպատակով», - հայտարարել են ընկերությունում։

Անցյալ տարի Քաղաքացիական պաշտպանության ամերիկյան միությունն իմացել է, որ Facebook ընկերությունն ու նրա Instagram ստորաբաժանումը օգտատերերի տվյալներ է փոխանցել   Geofeedia ընկերությանը, որը զբաղվում է հետեւելու համար սարքավորումներ արտադրելով՝ նախատեսված իրավապահ մարմինների համար։ 

 Facebook–ում վստահեցրել են, որ միջոցներ են ձեռնարկել լրտեսության համար նախատեսված հավելվածներ ստեղծող ու վաճառող մշակողների դեմ։