Կիեւում՝ «Ուկրաինայի տանը» «Իրանական մշակույթի շաբաթվա» բացման արարողության ժամանակ FEMEN շարժման ակտիվիստները ի նշան բողոքի՝ իրանցի կնոջը մահապատժի ենթարկելու՝ մերկացել են։

Վզերին գցված շղթաներով եւ պայմանական փարաջաներով՝ նրանք ընդհատել են Իրանի դեսպան Ակբար Հասեմի Ալի-Աբադիի ելույթը։

Իրանցի թիկնապահները ակտիվիստ կանանց թեւերը ոլորել են եւ դուրս վռնդել։

Ակցիայի պատճառ է դարձել Իրանում երկու երեխաների մայր Սակինե Աշտիանիի հնարավոր մահապատիժը, ում մեղադրում են ամուսնական դավաճանության եւ նրան սպանելու մեջ։