Ֆրանսիան կողմ է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտյեն մարտի 14–ին տեղ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Արցախյան հակամարտության շուրջ Ֆրանսիայի դիրքորոշումը պարզ է, այն հնչել է մի քանի անգամ։ Ֆրանսիան կողմ է Արցախի խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով։ Ֆրանսիան կողմ է ցանկացած միջոցի, որը հակամարտության կողմերին զերծ կպահի բռնությունների նոր ալիքից», - հայտարարել է դեսպանը։