Ուղիղ կապ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու եւ պատերազմական գործողությունների վերսկսելու միջեւ գոյություն չունի: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Ռազմավարության եւ տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռուսլան Պուխովը: «Սակայն, նման քայլը կարող է թանկ նստել Հայաստանի վրա»,- ասել է նա, հավելելով, որ աշխարհում չկա այդքան շատ երկիր, որոնք նման որոշման կգնան:
«Վերցնենք, օրինակ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը: Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունեցող երկիր է, ունի քաղաքական մեծ կշիռ եւ այլն եւ կարող է իրեն նման բան թույլ տալ, թեեւ այստեղ եւս տհաճություններ եղան»,- հայտարարել է փորձագետը:
Այնուհետեւ նա բերել է նաեւ Թուրքիայի օրինակը, որը ճանաչել էր Կիպրոսի թուրքական հանրապետությունը: «Թուրքիան զարգացած տնտեսությամբ, մեծ մարդային ռեսուրսներով, ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, որը մեծ կշիռ ունի, սակայն, բոլորին է հայտնի, թե ինչով դա ավարտվեց»,- ասել է նա:
Փորձագետի խոսքով, Հայաստանն առանց այդ էլ վերահսկում է Լեռնային Ղարաբաղը եւ նրան պետք չի գնալ ԼՂՀ ճանաչման քայլին: «Հարցը պետք է այսպես դրվի. պե՞տք է քիչ ռեսուրսներ ունեցող Հայաստանին այն հետեւանքները, որոնք նա կբախվի ԼՂՀ անկախությունը ճանաչելուց հետո»,- ամփոփել է Պուխովը:
Ինչ վերաբերում է պարեազմին, ապա ըստ նրա ցանկացած պատերազմի հետեւում կանգնած է երրորդ ուժը: «Ես ասել եմ ու էլի կասեմ, այսօր ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի: Մոտ ժամանակներս պատերազմ չի լինի, բայց առանց դրա գործը գլուխ չի գա»,- ընդգծել է նա:




























