Google Play խանութում 13 վնասակար հավելված է հայտնաբերվել, որոնք խաբեությամբ իմացել Instagram–ի օգտատերերի գաղտնաբառերն ու մուտքանունները, հաղորդում է  ESET–ը։

Այդ ծրագրերն առաջարկում են կայքէջի արագ «շրջանառությունը»՝ խոստանալով մեծացնել հետեւորդների ու մեկնաբանությունների թիվը։ Նրանք պահանջել են մուտքագրել Instagram–ի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ ավելի ուշ այդ տեղեկությունը տվել չարագործներին։ 

Տվյալ պահին այդ հավելվածները ջնջված են Google Play–ից, սակայն ներբեռնումների թիվը գերազանցել է 1,5 մլն–ը։ Այսպիսով, նման ծրագրեր օգտագործած բոլոր էջերը կարող են կոտրված լինել, թե առաջիկայում գաղտնաբառը չփոխվի։