Hacking Jules YouTube ալիքի հեղինակը կարողացել է iPhone 7–ի վրա Windows XP օպերացիոն համակարգը թողարկել։ Որպես ապացույց այն բանի, որ օգտագործվել է հենց iPhone՝ բլոգերը ցուցադրել է iPhone 7–ի Home սեղմակի ինտերֆեյսը։ Նա նաեւ ցույց է տվել, որ սարքավորմանը ներբեռնված է iOS 10.2.1 վերջին տարբերակը, հաղորդում է Lenta–ն։
Windows XP–ի համար բլոգն օգտագործել է iBox–ը՝ հիմնված DOSBox–ի վրա։ Փորձարկումների ժամանակ հեղինակին հաջողվել է թողարկել կառավարմա տախտակն ու հաշվիչը։




























