Բջջային հեռախոսների արտադրության ոլորտի նախկին հսկա NOKIA–ի կողմից ստեղծված Vertu ընկերությունը գնել է Թուրքիայի իշխանությունների հետ խնդիրների պատճառով Թուրքիայից տարիներ առաջ հեռացած Հաքան Ուզանը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ թուրք գործարար Հաքան Ուզանը շեշտել է, թե Vertu ապրանքանիշը համաշխարհային շուկայում ճանաչված է։ Նա ասել է, թե անհամբեր սպասում է, թե երբ է Vertu–ի ընկերության աշխատակիցների հետ համատեղ աշխատելու ուժեղացնել ապրանքանիշի զարգացման համար։
Նշվում է, որ Vertu ընկերությունը գնվել է 50 մլն ֆունտ սթեռլինգով։



























