ԱՄՆ-ի սննդի եւ դեղամիջոցների վերահսկողության հարցերով վարչակազմը (FDA) մշակել է նախազգուշացնող պատկերների 36 տարբերակներ, որոնք պետք է պատկերվեն ԱՄՆ-ում վաճառվող ծխախոտի տուփերի վրա: Այդ պահանջներն ուժի մեջ կմտնեն 2011-ի հունիսի 22-ից:
Դեռեւս դրանք պատկերների ու լուսանկարների վերջնական տարբերակները չեն եւ ներկայացվել են հասարակության քննարկմանը, հաղորդում է առողջության abc-gid.ru պորտալը:
Նկարները խմբավորվել են հետեւյալ կարգախոսների ներքո.
ծխախոտը կախվածություն է առաջացնում
ծխախոտի ծուխը կվնասի ձեր երեխաներին
ծխախոտը թոքերի մահացու վտանգավոր հիվանդություն է առաջացնում
ծխախոտը քաղցկեղ է առաջացնում
ծխախոտը կաթված եւ սրտի հիվանդություններ է առաջացնում
հղիության ժամանակ ծխելը կարող է վնասել ձեր երեխային
ծխելը կարող է սպանել ձեզ
ծխախոտի ծուխը թոքերի մահացու հիվանդություն է առաջացնում նաեւ չծխողների մոտ
ծխելուց հրաժարվելը զգալիորեն նվազեցնում է ձեր առողջության հետ կապված լուրջ ռիսկերը:





























