Մի կին փորձել է ինքնահրկիզվել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Կոնգրեսի Կենտրոնի մոտ, որտեղ տեղի է ունենում G-20 գագաթաժողովը:
Նա կանդնել է շենքի մուտքի դիմաց եւ բենզին լցրել վրա: Բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքել են եւ հասցրել վնասազերծել կնոջը, նախքան նա կհասցներ այրել իրեն:
Այդ պահին կնը գոռալիս է եղել. «Մարդասպան, մարդասպան»: Ամենայն հավանականությամբ, նրա խոսքերը հասցեագրված են եղել Հարավային Կորեայի նախագահին, ով այդ պահին մասնակցում էր գագաթաժողովին:





























