Նյուքասլի կիսապաշտպան Ջոյ Բարթոնը, որը հայտնի է անկարգապահ վարքով Բելքբեռնի խաղացող Մորտեն Համստ Պեդերսենին միտումնավոր հարվածելու համար կարող է որակազրկվել: Մրցավարը դրվագը չի նկատել, եւ Բարթոնը չի զգուշացվել: Պեդերսենը մեկնաբանություն չի տվել` ապավինելով Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշմանը:

Պետք է նշել, որ Բարթոնը հայտնի է բազմաթիվ վեճերով եւ ոչ միայն խաղադաշտում: 2007-ին նա ազատազրկվել էր երեք ամսով` Մաքդոնալդսում քաշքշուկ հրահրելու համար: