Ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրը: Ամենատեւականը Շաքրիյար Մամեդյարով - Պավել Էլյանով պարտիան էր: Ադրբեջանցի գրոսմայստերը հաղթանակ տարավ 49-րդ քայլում եւ չորս միավորով հավասարվեց Լեւոն Արոնյանին, որը սեւերով ոչ ոքի էր խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ:
Մյուս պարտիները եւս ավարտվեցին ոչ ոքի:
Արոնյանից եւ Մամեդյարովից կեսական միավոր են հետ Վան Հաոն, Գրիշչուկը, Կարյակինը եւ Նակամուրան:
7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան:





























