Հանրապետության տարածքում մարտի 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+6,

Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+6,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+6,

Լոռիում՝ գիշերը` -3+1, ցերեկը` +7+12,

Տավուշում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +11+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +10+13,

Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +2+4, ցերեկը` +12+14,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +6+11,

Արցախում՝ գիշերը` +1+3, ցերեկը՝ +10+14: