Եթե Արցախ միջազգային խաղաղապահներ ժամանեն, նրանք հաշվի չեն առնի այդ հանրապետության իշխանություններին։ Այս մասին մարտի 15–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում մնում է միայն կռահել, թե ինչ նշանակություն կունենա Արցախի նախագահը՝ խաղապահների զորամիավորման հրամանատարից հետո, քանի որ վերջինս ոտքով կբացի նախագահի աշխատասենյակի դուռը։
«Այդ պատճառով էլ ես բացասաբար եմ վերաբերվում Արցախն այլ սուբյեկտի վերահսկողությանը հանձնելու այս կամ այն մտադրություններին», - նշել է Սաֆարյանը։




























