Twitter սոցկայքը հաստատել է ցանցահենների կողմից ավելի քան 20 հայտնի կազմակերպությունների եւ ընկերությունների կայքէջերի կոտրվելը, որոնց թվում են Եվրոխորհրդարանը,  Amnesty International–ը, Forbes պարբերականը եւ այլն։Ինչպես հայտնել են Reuters գործակալությանը՝ սոցկայքի տեխնիկական ծառայությունը հայտնաբերել է անվտանգության համակարգում առկա խոտանը, որն անմիջապես չեզոքացվել է։

«Մենք տեղյակ ենք խնդրից, որն այսօր առավոտյան առնչվել է մի շարք օգտահաշիվների։ Մենք արագությամբ գտել ենք խնդրի աղբյուրը, որի պատճառը մեկ կողմնակի հավելված էր։ Այն անմիջապես զրկվել է հասանելիության իրավունքից», - հայտարարել է սոցկայքի ներկայացուցիչը։