Sensor Tower ընկերության վերլուծաբանները հայտարարել են, որ ավելի քան 187 հազար հավելված կդադարի աշխատել՝ iOS 11–ի թողարկումից հետո։ Դա տեղի կունենա ընկերության՝ 32 բիթ ունեցող ծրագրերին աջակցելուց հրաժարվելու պատճառով, հաղորդում է Mashable–ը։
Մասնագետները նշում են, որ Apple–ը երկար ժամանակ մշակողներին կոչ է արել օպտիմիզացնել իրենց ծրագրերը 64 բիթ հզորությամբ պրոցեսորներով։
iOS 11–ի թողարկման հետ մեկտեղ, որը ըստ լուրերի, կներկայացվի WWDC 2017 համաժողովում, ընկերությունում ամբողջությամբ կդադարեցնեն «հնացված» ծրագրերի օգտագործումը։




























