WhatsApp Web եւ Telegram Web հանրաճանաչ մեսենջերների վեբ տարբերակներում վտանգավոր խոտան է հայտնաբերվել, որը ռիսկի է ենթարկում օգտարերի անձնական տվյալները, հաղորդում է Check Point Software Technologies–ը։

Խոտանից օգտվող ցանցահենը զոհին վնասակար լուսանկարի միջոցով ծածկագիր է ուղարկում ։Պատկերի վրա «քլիք»–ից հետո չարագործը օգտատիրոջ տվյալներին հասանելիություն է ստանում, իսկ հետո կարող է այդ ֆայլն ուղարկել նրա բոլոր կոնտակտներին՝ նման կեպ կազմակերպելով զանգվածային հարձակում։

Ներկա պահին WhatsApp–ն ու Telegram–ն աշխատում են խնդրի չեզոքացման ուղղությամբ։