Իրանցիների «Նովրուզ» տոնին ընդառաջ միայն մարտի 15-ին Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, թռիչքներն իրականացրել են «Իրան Ասեման» եւ «Մահան Էյր» ավիաընկերությունները: «Իրան Ասեման» ավիաընկերությունը փոխադրել է 124 ուղեւոր, իսկ «Մահան Էյր» ավիաընկերությունը՝ 168:
«Այսօր եւս ավիաընկերությունները նույն երթուղով նախատեսում են մեկական չվերթ իրականացնել: Ակնկալվում է 270 իրանցու մուտք Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ իրանական մի շարք ավիաընկերություններ երեկվանից՝ մարտի 15-ից, սկսել են ավելացնել թռիչքների հաճախականությունը: Նովրուզ տոնին ընդառաջ՝ իրանական ավիաընկերությունները կիրականացնեն 67 կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթ»,-գրել է նա:



























