Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականին կայցելի Հնդկաստան:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 11-ին Դելիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարար Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հանդիպման արդյունքում:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը` մի երկրի, որի հետ Հայաստանին միավորում է երկու ժողովուրդների միջեւ հարուստ պատմությունը եւ քաղաքակրթական առնչությունները:
Նախարարներ Նալբանդյանն ու Կրիշնան նշել են, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում վերջին տարիների արդյունավետ համագործակցությունն ամրապնդել է փոխվստահությունը կողմերի միջեւ, եւ առակ է երկու երկրների քաղաքական կամքը եւ պատրաստակամությունը ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ, ընդգրկելով փոխգործակցության նոր բնագավառներ:





























