Ադրբեջանի մայրաքաղաքում նորապսակները թունավորվել են շմոլ գազից:

Ինչպես հաղորդում է Aze.az-ը, վկայակոչելով իրավապահներին, Ադրբեջանի Բինագադինյան շրջանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ  երկու մարդ թունավորվել են առանձնատանը:

Դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, որը հայտնաբերել է 21-ամյա Էլմեդդին Աքպերովին եւ 18-ամյա Գյարանֆիլ Ալիեւային: Նախնական ստուգմամբ պարզվել է, որ Աքպերովը մահացել է, իսկ Ալիեւային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր: Պարզվել է, որ երիտասարդները նոր էին ամուսնացել: