Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն անհնար է համարում Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկը, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
Նրա խոսքով՝ սիոնիստական ռեժիմը միջուկային խոշոր սպառնալիք է տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար: Նա ասել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անում է ամեն ինչ՝ Իսրայելի հանցագործությունները թաքցնելու համար:
Զարիֆը նաեւ անօգուտ է համարել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:
«Բարաք Օբամայի վարչակազմը փորձարկել է բոլոր տարբերակները, բայց դրանք հակառակ արդյունքն են տվել: Դա դարձել է Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ի գլխավոր գործոնը»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներն անօգուտ են, իսկ ամենալավ տարբերակը՝ ատոմային համաձայնագրի իրացումն է:




























