Ավստրալիայում երկու իրանցի ինժիներների՝ առանց ջրի տեխնոլոգիայի ավտոմեքենան լվանալու նախագիծը 100 հազար դոլար է շահել։ Ռեզա Կեշավարզին եւ Ֆարիդ Մոհսենին շրջակա միջավայրի համար անվնաս տեխնոլոգիա են մշակել, որը կարող է լվանալ ավտոմքենան առանց ջրի։ Այս մասին հաղորդում է ավստրալական SBS հեռուստաալիքը։

Սիդնեյում բնակվող իրանցի ինժեներները նաեւ ծրագրում են Uber առցանց ծառայությանը նման համակարգ մշակել, որը ավտոմեքենաներ լվանալու առցանց ծառայություններ կառաջարկի՝ հենց հաճախորդի գտնվելու վայրում։