ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուսական իրավապահ մարմիններին խնդրել է հանձնել ՌԴ երեք քաղաքացիներին, որոնց մեղադրում են Yahoo-ն կոտրելու մեջ:

Նրանց թվում է ԱԴԾ-ի սպա Դմիտրի Դոկուչեւը որին Ռուսաստանում մեղադրում են պետական դավաճանության մեջ: Այս մասին Ինտերֆաքսին հաղորդել է արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարկ Ռայմոնդին:

Նա հավելել է, որ հարցումն ուղարկվել է՝ չնայած ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ արտահանձնման մասին համաձայնագիր չկա:

Նման համաձայնագրի բացակայությունը, ըստ ամերիկացի պաշտոնյայի, «չպետք է ռուսական իշխանություններին խանգարի ձերբակալել եւ հանձնել նրանց, ովքեր մեղադրվում են լուրջ հանցագործությունների մեջ»: