ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը արտասահմանյան երկրներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ իր ելույթի ժամանակ կոչ է արել մեծացնել Հայաստանին ու Արցախին ամերիկյան օգնության ծավալները, ինչպես նաեւ միջոցներ սահմանել՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու հետ կապված։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Կալիֆորնիացի դեմոկրատը, ով նաեւ ԱՄՆ կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է, իր առաջարկություններն է ներկայացրել ԱՄՆ սենատի օտարեկրյա գործողությունների ու ասինգավորման ենթակոմիտեին՝ Հել Ռոջերսի եւ դեմոկրատական կուսակցությունից Նիտա Լոուիի ղեկավարությամբ, քանի որ այդ խումբն օրինագիծ է պատրաստում՝ 2018-ին օտար երկրներին ֆինանսական օգնության վերաբերյալ։ 

«Մենք բարձր են գնահատում կոնգրեսեական Շիֆին՝ Ամերիկայի հայերի համար առաջնային հարցերի աջակցության լայն ոլորտի առումով, ներառյալ ամերիկյան երկարատեւ օգնությունն Արցախին, Հայաստանի միջազգային առաքելությանն ընդլայնված օգնությունը՝ խաղաղությանն աջակցելու առումով եւ զգալի ներդրումը Երեւանի՝ Մերձավոր Արեւելքից փախստականների ընդունման ջանքերում»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Մենք կշարունակենք աշխատել Սենատի օտարերկրյա գործողությունների եւ ասինգավորման ենթակոմիտեի, ինչպես նաեւ ԱՄՆ երկու պալատների հետ, որպեսզի ուժգնացնենք գործընկերությունն ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ եւ փոխազդել Արցախում երկարատեւ ու ժողովրդավար խաղաղությանը»,- հավելել է նա։

Հաջակցություն Արցախին ամերիկյան օգնության ընդլայնմանն իր ելույթում Շիֆը նշել է, որ ինքը «խորապես անհանգստացած է անցյալ տարի բռնության սրացմամբ եւ ադրբեջանական զորքերի կողմից Արցախի վրա հարձակումներով», հավելելով, որ կան «ադրբեջանական զորքերի կողմից մարդու իրավունքների խախտման համոզիչ ապացույցներ»։ 

Շիֆը նաեւ հայտնել է երեք կոնկրետ քայլերի մասին, որոնք Կոնգրեսը կարող է ձեռնարկել այդ խնդիրների լուծման համար, ներառյալ՝ Ռոյս-Էնգելի առաջարկության իրագործումը՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը դադարեցնելու եւ Արցախին մարդասիրական օգնությունը մեծացնելու հարցում։