Sony  ընկերությունն արդեն այս ամիս ծրագրում է դադարեցնել PlayStation 3-ի՝ Ճապոնիայում արտադրությունը, հաղորդում է  Game's Talk-ը։

Sony-ն թարմացրել է խաղի էջը, որտեղ տեղեկություն է հայտնվել, որ շուտով կդադարեցվի դրա արտադրությունը։ Խոսքը դեռեւս միայն Ճապոնիայի մասին է։ 

PlayStation 3-ը հայտնվել է վաճառքում 2006-ի նոյմբերի 11-ից։ 2015-ի ապրիլի 3-ի դրությամբ վաճառված PS3 քանակը կազմել է 87 մլն։