Beeline-ը եւ ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները՝ կլոր սեղան քննարկումների շրջանակում: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ծրագրին մասնակից դպրոցների տնօրենները, համապատասխան ուսուցում ստացած ուսուցիչները եւ աշակերտները:
Քննարկման ընթացքում ամփոփվեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները ոլորտի մասնագետների եւ դպրոցների կողմից: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում եւ նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը եւ ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում 30 ուսուցիչներ անցել են համապատասխան վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար, իսկ ավելի քան 300 աշակերտ ուսուցման արդյունքում ինքնուրույն մշակել են ծրագրեր:
«Beeline-ը Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր «Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շրջանակում։ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը հնարավորություն ընձեռեց դպրոցականներին գործնականում ձեռք բերել այնպիսի գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ ապագայում բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Շատ ողջունելի է, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է Ձեռնարկատիրական կրթություն, որը խթանում է երեխաների ձեռնարկատիրական մտածելակերպը եւ կարիերայի ճիշտ պլանավորումը: Այս ծրագրի մեկնարկով մենք փորձեցինք համատեղ ուժերով միջնակարգ դպրոցում երիտասարդության շրջանում ձեւավորել ձեռնարկատիրության մշակույթ եւ որպես առաջնային օղակ՝ կրթության եւ կարերիայի պլանավորումը երկու կարեւոր բնագավառներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ինժիներինգ, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան դառնալ ավելի մրցունակ` ճիշտ պլանավորելով իրենց ապագան եւ կարիերան», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Երեւանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում տեղադրվել է ուսումնական ստենդ «Խամաճիկ» սարքը, իսկ Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում «Տեխնոլոգիա» դասի համար տեղադրվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս օգտագործել արեւային էներգիան տարբեր նպատակներով՝ մասնավորապես ջուրը տաքացնելու: Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվում է եվրոպական աշակերտության եւ ձեռնարկատիրական մշակույթի ձեւավորման գերմանական փորձը:



























