Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա առեւտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գուխտի, Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Խաիմ Մայոր Օրեխի հետ։ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ բելգիական հեղինակավոր ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ։