Մարտի 18-ի ցերեկը եւ 19-ի գիշերը հատկապես լեռնային եւ նախալեռնային գոտիներում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրեւ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0-4,

Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0-4,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0-4,

Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+5,

Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +5+8,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,

Արարատում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +6+8,

Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +6+8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0-4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +6+8,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +4+6, ցերեկը` +7+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +2+5,

Արցախում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +3+6: