ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հազվադեպ է զղջում Twitter-ում իր գրառումների մասին։ Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Թրամփն ասել է «Շատ հազվադեպ, Հակառակ դեպքում ես այստեղ կանգնած չէի լինի»

Թրամփը մեծ կարեւորություն է տալիս սոցցանցերին որպես լրատվամիջոցի ու իր կողմնակիցների հետ շփման միջոցի։ Նրա Twitter-ի անձնական էջը ավել ի քան 26 մլն բաժանորդ ունի։