Հայաստանի գինեգործների միությունը մի քանի տարի առաջ կառավարության հետ բանակցություններ էր սկսել՝ «Հայկական գինի» նոր բրենդի ստեղծման եւ տարածման վերաբերյալ։
Սակայն, ըստ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի՝ «հայտնվեց մի ընկերություն, որը կոչվում էր «Արմենիան վայն», ու աշխատանքները ջուրն ընկան»: «Նրանք վերցրին այն բրենդը, որը պատկանում էր բոլորին, թեեւ հայկական գինու որակը բարձրացրին»,- այսօր՝ նոյեմբերի 12-ին ասաց Ա. Հարությունյանը։ Նրա խոսքով՝ բոլոր երկրներն էլ ստեղծում են նման բրենդներ, բայց դա հանդես է գալիս որպես ազգային բրենդ։
Հիշեցնենք, որ Armenia wine ընկերությունը ստեղծվել է 2 տարի առաջ, իսկ գինու գործարանը գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։




























