Pwn2Own ամենամյա մրցույթի շրջանակում հաքերները կոտրել են MacBook Pro –ի Safari բրաուզերը ու Touch Bar պանելը՝ վաստակելով ընդհանուր առմամբ 62 մլն դոլար, հայտնում է MacDigger–ը։

Safari բրաուզերը երկու անգամ են կոտրել՝ մեկը Սեմուել Գրոսի ու Նիքլաս Բաումսթարքի ղեկավարած թիմը, մյուսը՝ չինական Chaitin Technology–ն։

Գրոսի ու Բաումսթարքի թիմը ստացել է 28 հազար, իսկ Chaitin Technology–ն՝ 35 հազար դոլար պարգեւատրություն։

Իսկ 80 հազար դոլար պարգեւատրություն է ստացել Tencent թիմը՝ Microsoft Edge -ը արգելաբացելու համար, որը Google Chrome –ի հետ միասին համարվում է կիբերհարձակումների հանդեպ ամենակայուն սարքավորումը։

2017-ին Pwn2Own –ի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար։