Պակիստանի իշխանությունները դիմել են Facebook –ի ու Twitter–ի ղեկավարությանը՝ խնդրելով օգնել սոցցանցերում աստվածանարգներին հայտնաբերելու հարցում, հայտնում է The Guardian-ը։

Ըստ Պակիստանի օրենսդրության՝ ցանկացած մարդ, որը վիրավորել է իսլամը կամ մարգարե Մուհամեդին, կարող է մահապատժի դատապարտվել։

ՆԳ նախարար Չոուդրի Նիսար Ալի Խանը հայտնել է, որ Վաշինգտոնում Պակիստանի պաշտոնական ներկայացուցիչը սոցցանցերի ղեկավարությանը խնդրել է օգնել նույնականացնել այն պակիստանցիներին, որոնք համացանցում իսլամի մասին վիրավորական նյութեր են տարածում։

Նա նշել է, որ Պակիստանի իշխանությունները արդեն հայտնաբերել են աստվածանարգության մեջ 11 կասկածյալների ու մտադիր են պահանջել այն քաղաքացիների արտահանձնումը, որոնք լքել են երկրի սահմանները։

Իսկ Facebook–ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունը ուշադիր հետեւում են բոլոր կառավարական հարցումներին «որպեսզի պաշտպանի իր օգտատերերի մասնավոր կյանքն ու իրավունքները»

«Մենք հաշիվների սեփականատերերի մասին տեղեկությունները բացահայտում ենք բացառապես մեր սպասարկման պայմանների ու գործող օրենսդրության պահանջների համապատասխան»,- շեշտել են ընկերությունից։

Twitter-ը հրաժարվել է մեկնաբանել Պակիստանի իշխանությունների պահանջը։