Թուրք–Իրանական սահմանին թուրքական կողմը ծաղիկներով է դիմավոր Նովրուզի տոնի առթիվ արձակուրդի եկած իրանցիներին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ իրանցիների համար Թուրքիայում ամենասիրելի քաղաքը համարվող Վանում արդեն հյուրանոցային ազատ համարներ չկան, իսկ Վանի առեւտրի կենտրոններում իրանցիների առեւտուրն ուրախացրել է տեղի գործարարներին։
Վանի հյուրանոցներից մեկի տնօրեն Ռեշադը նշել է, թե Վանում երկար ժամանակ սպասում էին Նովրուզին, քանի որ իրանցիների գալով քաղաքի տնտեսությունը աշխուժանում է։ Նա շեշտել է, թե հյուրանոցներում առաջիկա 15 օրվա կտրվածքով ազատ համարներ չկան։




























