Լոռու մարզում այս տարի նախատեսվում է կատարել 151 միլիոն դոլարի ներդրում: այս մասին այսօր` մարտի 19-ին, Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ կառավարությունն ընդհանուր առմամաբ, նախատեսում է շուրջ 3.2 միլիարդ դոլարի ներդրում, որից միայն այս տարի շուրջ 830 միլիոն դոլար ներդրում կլինի:

«Լոռու մարզում սպասվող 151 միլիոն դոլարի ներդրումով նախատեսում ենք շուրջ 2500 աշխատատեղ ստեղծել»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ յուրաքաչյուր համայնքից պահանջել են 5 տարվա զարգացման ծրագիր, որոնցով հնարավոր կլինի զարգացնել համայնքները, լուծել խնդիրները, իսկ հինգ տարի անց արդեն մարդկանց մտահոգություններն այլ կլինեն:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավն է  իրականացնում Լոռու մարզում: