Տրանսպորտի եւ կապի նախարարի առջեւ խնդիր է դրված, որպեսզի նա գույքագրի բոլոր այն ճանապարհների խնդիրները, որոնք բարեկարգման անհրաժեշտություն ունեն: Այս մասին այսօր` մարտի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով Թումանյանի ճանապարհների բարեկարգման խնդրին:

«Տրանսպորտի եւ կապի նախարարի առջեւ խնդիր է դրված, որպեսզի նա գույքագրի բոլոր այն ճանապարհների խնդիրները, որոնք բարեկարգման անհրաժեշտություն ունեն. ամեն ճանապարհի կողքը դնի` ինչքան ա ծախսվելու եւ ըստ կարեւորության եւ անհրաժեշտության բարեկարգվեն ճանապարհները: Մենք համայնքներին տեղեկացնելու ենք, թե երբ ենք կարողանալու ճանապարհների խնդիրը լուծել` ելնելով մեր գրպանից, կարողություններից, որ ունենք: Ժամանակացույցը, որը ներկայացնելու ենք` լինելու է խստագույնս կատարվող»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավն է  իրականացնում Լոռու մարզում: