Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գերմանացի մասնագետները սմարթ դաջվածքներ են մշակել, որոնց միջոցով օգտատերը կկարողանա կառավարել «խելացի» տան գործառույթները, հաղորդում է Newsinform-ը:

Տեխնոլոգիան նախագծվել է Սաարսկի համալսարանի աշխատակիցների կողմից: SkinMarks –ի ստեղծմանը մասնակցել են նաեւ Google-ի մասնագետները, ինչը կարող է խոսլ այն մասին, որ «խելացի» դաջվածքները կփոխազդեն  Google Home համակարգի հետ:

Նման դաջվածքի տիրակալները պետք է միայն սեղմեն մաշկի կոնկրետ հատվածին, որպեսզի տունը կատարի այս կամ այն գործառույթը` միացնի հեռուստացույցը կամ փոխի հաստատությունում լուսավորության մակարդակը:

Սակայն SkinMarks-ը ժամանակավոր բնույթ կկրի: