TechStunt հեղինակավոր պարբերականի վերլուծաբանները հանգել են եզրակացության, որ 2017-ի առաջին եռամսյակում iPhone 7-ը դարձել է ամենավաճառվող սմարթֆոնը: Ըստ վաճառքի` երկրորդ տեղում են Android սարքավորումները, Microsoft ընկերությունը շարունակում է կորուստներ կրել, հաղորդում է Oane-ն:
Ըստ փորձագետների` iPhone 7-ն ամենահայտնի սմարթֆոնն է բոլոր երկրների շուկաներում: Դեւայսը հատկապես մեծ պահանջարկ ունի Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Վաճառքի բարձր ցուցանիշներ են արձանագրվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում այն հայտնի է միայն առանձին շրջաններում:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայում iPhone 7-ի պահանջարկը աճել է ավելի քան 22 տոկոսով: Ըստ պահանջարկի` Android սարքավորումները երկրորդ տեղում են:




























