Pwn2Own 2017 ցանցահենների ամենամյա մրցակցության ժամանակ Կանադայի Վանքուվեր քաղաքում տեղեկատվության անվտանգության ոլորտում հետազոտողները հարյուրավոր հանդիստաեսի աչքի առջեւ կոտրել են  Microsoft Windows եւ Apple MacOS օպերացիոն համակարգերը, հաղորդում է TechWorm-ը։

Առաջին օրը Qihoo360 թիմը կոտրեց MacOS-ը՝ խոտան գտնելով միջուկում եւ հասանելիություն ստանալով անհատական տեղեկատվությանը։ Դրա համար մասնագետները 10 հազար դոլար են ստացել։ Նման գումար է բաժին ընկել նաեւ  Chaitin Security Research Lab թիմին, որը մեկ այլ խոտանի միջոցով եւս կարողացել է կոտրել MacOS-ը։

Windows օպերացիոն համակարգը կոտրել են 360 Security եւ Team Sniper թիմերի մասնագետները։ Նրանցից յուրաքանչյուրը 15 հազարական դոլար է վաստակել։