Uber համացանցային տաքսի ծառայության տնօրեն Ջեֆ Ջոնսը լքել է ընկերությունը՝ դրանում չաշխատելով նույնիսկ վեց ամիս, հաղորդում է BBC-ն։
«Մենք Ջեֆին շնորհակալություն ենք հայտնում ընկերությունում կես տարի աշխատանքի համար ու նրան ամենայն բարիք մաղթում», - ասվում է Uber-ի մամուլի ծառայությունում։
Ընկերությունում գտնվող աղբյուրն ասել է, որ Ջոսի հրաժարականը շատ անսպասելի էր։
Համաձայն Սան Ֆրանցիսկոյից թղթակցի՝ Ջեֆ Ջոնսը հրաժարական է տվել, երբ նրան չեն առաջարկել գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը։ Այս նոր պաշտոնն Uber-ը ստեղծում է ընկերությունը կայունացնելու փորձի շրջանակներում՝ մի շարք սկանդալներից հետո։
Սակայն տեխնիկական նորությունների Recode կայքը հայտնում է, որ Ջոնսի պաշտոնաթողության պատճառը Uber-ում սեքսիսզմի դրսեւորումն է։ Այնտեղ լռում են գենդերային խտրականության դեպքում, ինչպես նաեւ ոտնձգությունների ենթարկվում։




























