Հայ հանրության շրջանում նկատվում է իրանական մշակույթի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության պակաս: Մարտին 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով՝ իրանցիները քաղաքային շատ ակտիվ կյանքով են ապրում՝ ինչպես արվեստի, այնպես էլ ընդհանրապես մշակույթի առումով: «Իրանցի զբոսաշրջիկներին շատ է հետաքրքրում մշակութային ժառանգությունը: Հայաստանում որեւէ տեսարժան վայր չկա, որտեղ իրանցի զբոսաշրջիկները չայցելեն»,- նշեց Զեյթունցյանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին շիաները նշում են Նոր տարին՝ Նովրուզը, եւ իրանցի մեծ թվով զբասաշրջիկներ նախընտրում են այն Հայաստանում նշել: